Առողջ և գեղեցիկ
Ճիշտ թխանալու մի քանի կանոն
Որպեսզի արևայրուքը նպատակային ու գեղեցիկ լինի, պետք է իմանալ, թե որ ժամերին և ինչքան կարելի է արևի տակ մնալ: Արևայրուքն օրգանիզմի պաշտպանական դիմադրությունն է արեգակի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությանը: Հետևաբար ճիշտ կլինի իմանալ մի քանի կանոն:
Չի կարելի առավոտյան ժամը 10-ից մինչև 14-ն ընկած ժամանակահատվածում թխանալ, որովհետև այդ հատվածին է բաժին ընկնում ուլտրամանուշակագույն ճառագայթների օրաբաժնի մեծ մասը: Ընդ որում, նրանք, ովքեր սիրում են համաչափ թխացում, այսինքն` սիրում են արեգակի տակ մերկ պառկել, պետք է հիշեն, որ մարմնի ինտիմ հատվածներն ավելի դյուրազգաց են արեգակնային ռադիացիայի նկատմամբ: Իսկ սպիտակամաշկներին նույնիսկ խորհուրդ չի տրվում թխանալ: Պետք է զգուշանան նաև խալեր ու պեպեններ ունեցողները:
Նորություն ասած չենք լինի, որ ուռուցքների զանազան տեսակների, ինչպես նաև վահանաձև գեղձի հիվանդությունների, թոքախտի, խոցային հիվանդությունների, հեպատիտի, ԴՆԹ-ի ախտահարման, ինչպես նաև C, B խմբի վիտամինների անբավարարության դեպքում արևային լոգանքները նույնպես հակացուցված են:
Իսկ ինչպե՞ս պետք է արևային լոգանք ընդունել. իհարկե, ցանկալի է աստիճանաբար և ստվերում, ավազի ու ջրի անդրադարձրած ճառագայթներով: Դա լրիվ բավարար է մաշկին գեղեցիկ երանգ հաղորդելու համար: Ի դեպ, չարժե մոռանալ, որ արևային արևապաշտպան ակնոցը պարտադիր է:
Ի՞նչ քսուքներ պետք է կիրառել արևայրուք չստանալու համար: Սովորաբար կոսմետիկ համապատասխան միջոցների վրա նշվում է լուսապաշտպան գործոնի հզորությունը: Համարում են, որ այդ գործակցի մեծանալու հետ էլ պաշտպանությունն ավելի արդյունավետ է. այնուամենայնիվ հիշեք, որ ավելի լավ է քիչ, քան չափից դուրս թխանալը: Իսկ ովքեր սիրում են անընդհատ մեկնվել լողափին, պետք է ավելի շատ թարմ մրգեր ու բանջարեղեն օգտագործեն, խմեն բնական հյութեր ու սև հաղարջի, ազնվամորու, բալի տերևների թուրմ, սակայն ոչ թե քաղաքային այգիներից հավաքած, այլ գյուղական մաքուր վայրերից:
Սանրվելու ճիշտ ձևը
Ամռանը ոչ միայն մաշկին է պետք հետևել, այլև մազերին: Պարբերաբար սանրվելը, ասենք` օրական 2 անգամը, մեծ նշանակություն ունի: Նյարդերի վերջույթները մազերը սանրելիս գրգռվում են, ինչի շնորհիվ արյան շրջանառությունն ակտիվանում է, և դա նպաստում է մազերի աճին ու պահպանմանը:
Սանրի ատամները պետք է բութ լինեն, որպեսզի գլխամաշկը չվնասվի: Մազերը սանրելով ոչ միայն որոշ չափով մաքրում ենք, այլև «օդափոխում»` հեռացնելով փոշին: Յուղոտ մազերի դեպքում դրանք շուտ են փոշոտվում, ուստի նպատակահարմար է մանր ատամներով սանր օգտագործել: Երկար մազերը պետք է սանրել ծայրերից սկսած, իսկ կարճը` արմատից սկսած: Կարճ մազերը սանրելու համար պետք է օգտագործել միայն սանր, իսկ երկար մազերը, որոնց երկարությունը 25-35 սմ է, պետք է սկզբում սանրել խոզանակով, ապա` սանրով:
Ոչ միայն գլխի ու մազերի մաքրությունն է կարևոր, այլև` սանրերի ու խոզանակների: Ի դեպ, խոզանակը սանրից շուտ է կեղտոտվում, քանի որ ավելի խիտ է: Ուստի պետք է այն լվանալ 2-3 օրը մեկ անգամ օճառա-անուշադրի սպիրտային լուծույթով (1լ օճառաջրին ավելացնելով 2 ճաշի գդալ անուշադրի սպիրտ): Այս լուծույթով կարելի է հեշտությամբ լվանալ խոզանակը, սակայն մինչ լվանալը պետք է հեռացնել վրայի մազերը: Լվանալուց հետ մինչև օգտագործելը չորացրեք, իսկ լաքապատ մասը կարող եք թեթևակի շփել ձեթով:
Ամոթ է ասելը, որ յուրաքանչյուրն իր անհատական սանրը կամ խոզանակը պետք է ունենա: Սանրը փոխանցելով ուրիշին` փոխանցում ենք նաև մանրէներ: Լվանալուց ու սանրելուց որոշակի քանակով մազեր են թափվում Անհանգստանալու կարիք չկա, քանի որ թափվում են մահացած ու «ծեր» մազերը: Մազի կյանքի տևողությունը մոտավորապես 4 տարի է, ու ոչ մեծ քանակով մազերի թափվելն էլ նորմալ երևույթ է, հատկապես` գարնանն ու աշնանը: Օրական կարող է ավելի քան 80 մազ թափվել: Մահացած մազերը «արմատով են» դուրս գալիս: Սակայն մազ «ծնողը» մնում է մաշկի մեջ, ուստի մազերը կրկին են աճում: Անբավարար համալրումն ու աստիճանաբար մազերի նոսրացումը ահազանգում են, որ ձեր մազերը «հիվանդ» են (պատճառը կարող է նյարդային, ներզատիչ և նյութափոխանակության համակարգերի հիվանդությունների հետևանք լինել): Այդ դեպքում հիգիենիկ խնամքը բավարար չէ, հարկավոր է դիմել մասնագետի միջամտությանը:
25.07.2011 Կարդացեք նաև
14.09.2021
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
